Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մեղադրել է «Սաութհեմպտոնին»՝ «Նորվիչի» հետ խաղում իր ֆուտբոլիստների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու համար:
Այս որոշումը կարգապահական կոմիտեն կայացրել էր դեռ երեքշաբթի: Ֆուտբոլային չինովնիկներին դուր չի եկել Մարկ Կլատենբուրգի որոշումից հետո «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստների արձագանքը:
Հիշեցնենք, որ այդ խաղում Կլատենբուրգը «Սաութհեմպտոնի» դարպասին 11-մետրանոց նշանակեց, որը սակայն «Նորվիչը» չկարողացավ իրացնել:
Այսօր պարզ դարձավ, որ «Սաութհեմպտոնը» ընդունում է իր մեղքը և համաձայնվել է վճարել 20 հզր ֆունտ տուգանքը: