«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նեմանյա Վիդիչը մեկնաբանել է իր թիմակից Ռիո Ֆերդինանդի հրավերը Անգլիայի ազգային հավաքական:
-Նա արժանի է, որպեսզի հրավիրվի հավաքական: Ռիոն այս մրցաշրջանում լավ է հանդես եկել և կարող է օգնել իր ազգային հավաքականին: Այս հրավերը նրան օգուտ կբերի:
Ֆերդինանդին սպասվում է երկու հանդիպում ազգային հավաքականի կազմում, այնուհետև ևս երկուսը ակումբի կազմում: Չեմ կարող ասել՝ արդյոք Ռիոն կկարողանա մասնակցել այդ բոլոր հանդիպումներին, սակայն նա լավ կխաղա իրեն հատկացված ժամանակահատվածում,- հայտնել է Վիդիչը: Sky Sports