«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոստովանել է, որ թիմում հարմարվելու համար իրեն ամենից շատ օգնություն է ցույց տվել Լուկաս Լեյվան:
20-ամյա բրազիլիացին, ում «կարմիրները» հունվարին 8 մլն ֆունտով գնեցին «Ինտերից», արագ գտավ իրեն Բրենդան Ռոջերսի թիմում:
Կոուտինյոի խոսքերով, իրեն ամենից շատ օգնել է Լուկասը:
-Դա մեծ օգնություն էր: Ես չեմ խոսում անգլերեն: Շատ քիչ խոսում և հասկանում եմ իսպաներեն: Լուկասը գիտի պորտուգալերեն և ինձ շատ է օգնում: Նա կարծես հայրս լինի:
Ինձ օգնում են նաև Սուարեսը և Քոաթեսը: Երբ նրանք ինձ մոտ են և ինչ-որ մեկը ուզում է ինձ ինչ-որ բան ասել, նրանք օգնում են ինձ: Ինձ համար շատ կարևոր է, որ նրանք այստեղ են,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Կոուտինյոն: