«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հիանալի խաղի պատճառով իր թիմին չի հաջողվի հաղթել Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանը:
Պրեմիեր Լիգային մնում է երկու ամիս, իսկ առաջատար «Յունայթեդն» արդեն 15 միավորով առաջ է «Սիթիից»: «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնում է, որ իր թիմը դեռ չի կորցրել հնարավորությունները՝ պաշտպանելու չեմպիոնական տիտղոսը: Գրեթե բոլորը վստահ են, որ այս անգամ չեմպիոն են դառնալու «մանկունյանցիները»:
-Հնարավոր է, որ մենք ավելի շատ խաղեր ենք ոչ-ոքի ավարտել, քան պետք է լիներ: Ամեն դեպքում մենք կատարյալ մրցաշրջան չենք անցկացնում, իսկ մեր առաջնությունում հենց դա է պետք չեմպիոնական տիղոսը նվաճելու համար:
Ինչ-որ տեղ թիմին ինչ-որ բան հաջողվել է անել, սակայն մեզ դիմադրում է մրցակիցներին սպանելու իսկական մեքենա, որն անընդհատ հաղթում է,- հայտնել է Հարտը: ESPN