«Տոտտենհեմի» նախկին ավագ Լեդլի Քինգը վստահ է, որ առաջիկա մեկ-երկու տարիներին «Տոտտենհեմը» կունենա իրական հնարավորություններ՝ հաղթելու Պրեմիեր Լիգան:
Քինգը, ով ամռանն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր ավարտել կարիերան և այժմ աշխատում է որպես ակումբի ներկայացուցիչ, հավատում է Անդրե Վիլաշ-Բոաշի և իր թիմի պոտենցիալին:
-Բարձր եմ գնահատում «Տոտտենհեմի» ներկայիս թիմին: Կարծում եմ, որ մենք երիտասարդ և նպատակասլաց մարզիչ ունենք, ով շատ լավն է և մեծ օգուտ է տալիս ակումբին:
Կարծում եմ, որ մենք ունենք մի խումբ հիանալի ֆուտբոլիստներ, որոնք լավ տարիքում են գտնվում, մշտապես առաջընթաց են գրանցում և գործում են իրենց հնարավորությունների առավելագույն չափով: Հուսամ, որ այսպիսի առաջնըթացով առաջիկա մեկ-երկու տարում թիմը կհավակնի Պրեմիեր Լիգան հաղթելուն,- հայտնել է Քինգը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ: