«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էշլի Յանգը հիասթափված է, որ ընթացիկ մրցաշրջանն այսպես է դասավորվում իր համար:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Յանգն ընդամենը 15 անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում և ոչ մի գոլ չի խփել: Էշլին բաց է թողել մրցաշրջանի զգալի հատվածը ծնկի վնասվածքի պատճառով:
Չնայած այս անհաջողություններին՝ ֆուտբոլիստը հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Սան Մարինոյի և Չեռնոգորիայի հետ խաղերին: Այժմ նա հույս ունի, որ անցյալում կթողնի այդ շրջանը:
-Յուրաքանչյուր խաղացողի էլ տխրեցնում է այն փաստը, որ վնասվածք ունի և կարող է միայն հետևել մյուս խաղացողների մարզումներին: Դու էլ ես ցանկանում մարզվել նրանց հետ:
Անձամբ ես տխուր եմ վնասվածքների պատճառով և այժմ ցանկանում եմ պարզապես վերադառնալ նախկին մարզավիճակիս: Հույս ունեմ, որ մրցաշրջանի մնացած հատվածում կխուսափեմ վնասվածքներից և կկարողանամ օգնել թիմիս հաջող ավարտել մրցաշրջանը:
Ես վատ հանդիսատես եմ: Դա կասի յուրաքանչյուր մարդ, ով նստել է կողքիս: Եթե ես լավ մարզավիճակում եմ և կարող եմ լինել թիմիս հետ, ավելի լավ է, քան հետևել խաղին կողքից,- հայտնել է Յանգը: Goal