«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին հնարավոր է ամռանը վիրահատի կոճը:
Վերջին ժամանակներս Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողը հազվադեպ է հայտնվում «զինագործների» մեկնարկային կազմում: Ինչպես հայտնում է Goal պարբերականը, պատճառը սրունքի մկանների վնասվածքն է, որն անհանգստացնում է Լուկասին վերջին 6 շաբաթների ընթացքում:
Մինչդեռ «Արսենալի» բժիշկները հատուկ նշանակություն չեն տալիս այս վնասվածքին: Նրանց ավելի շատ անհանգստացնում է Պոդոլսկիի կոճը: Մրցաշրջանի առաջին հատվածում Պոդոլսկին բավականին հաճախ էր փոխարինվում:
Հայտնում են, որ մրցաշրջանի ավարտից հետո Պոդոլսկին կարող է վիրահատվել: