Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը բացառել է «Չելսիի» ավագ Ջոն Թերրիի վերադարձը հավաքական:
Սան Մարինոյի հետ խաղում Հոջսոնը լուրջ կադրային խնդիրներ ուներ, հատկապես կենտրոնական պաշտպանի դիրքում: Վնասվածքի պատճառով հավաքականին չկարողացան միանալ Մայքլ Դոուսոնը, Ռիո Ֆերդինանդը և Գարի Կեհիլը:
Սակայն Հոջսոնը չհրավիրեց Թերրիին: Մարզիչը հետագայում էլ չի պատրաստվում Թերրիին վերադարձնել միջազգային ելույթներին:
-Ո՛չ, չեմ պատրաստվում: Ես հարգում եմ Թերրիի որոշումը: Նա ավարտել է կարիերան միջազգային խաղերում:
Կարծում եմ՝ մարդիկ սխալ են վարվում, երբ մշտապես խնդրում են մյուսներին վերադառնալ: Հավաքականում լավ ֆուտբոլիստներ կան, ովքեր Ջոնի հեռանալուց հետո ոչ քիչ հանդիպումների են մասնակցել:
Բացի դա, եկեք հարգենք երիտասարդ Քրիս Սմոլինգին և ոչ այդքան երիտասարդ, սակայն փորձառու Ջոլեոն Լեսկոտին: Չէ՞ որ Լեսկոտը Անգլիայի չեմպիոն է, իսկ Սմոլինգը հանդես է գալիս «Յունայթեդի» նման ակումբում,- ասել է Հոջսոնը: Sky Sports