Կիսապաշտպան Լուիս Հոլտբին շատ է ցանկանում լավ հանդես գալ «Տոտտենհեմում» և տեղ զբաղեցնել թիմի մեկնարկային կազմում:
22-ամյա Հոլտբին հունվարին է տեղափոխվել «Շալկե-04»-ից և առայժմ բավականին դանդաղ է ընտելանում նոր միջավայրին:
Լուիսն ընդամենը 5 հանդիպման է մասնակցել Պրեմիեր Լիգայի շրջանակներում և խաղացել է տարբեր դիրքերում:
-Ցանկանում եմ տեղ զբաղեցնել «Տոտտենհեմի» կազմում: Ես պայմանագիր ունեմ այս ակումբի հետ մինչև 2018 թվականը: Պետք է հավատամ ինքս ինձ և դրսևորեմ ինձ: Եթե ես ապացուցեմ, որ համապատասխանում եմ բարձր մակարդակին, ապա հնարավորություն կունենամ՝ հանդես գալու Գերմանիայի ազգային հավաքականում:
Ի վիճակի եմ խաղալ տարբեր դիրքերում: Կարծում եմ, որ 6-րդ համարի դիրքը լավագույնն է ինձ համար ապագայում: Ես ինձ ամենալավը զգում եմ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում՝ 6-րդ և 9-րդ համարների մեջտեղում,- հայտնել է Հոլտբին: Kicker