• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շեկ Տիոտե. «Դեռ վաղ է հանգստանալու համար»

Շեկ Տիոտե«Նյուքասլի» կիսապաշտպան Շեկ Տիոտեն կարծում է, որ իր թիմին դեռ վաղ է հանգստանալ, քանի որ նրանք դեռ չեն ապահովել տեղը Պրեմիեր Լիգայում:

Հունվարին «կաչաղակները» համալրվեցին կարևոր ֆուտբոլիստներով: Վերջին 7 խաղերից 4-ում «Նյուքասլը» հաղթանակ է տոնել: Մինչդեռ անցած տուրում «Ուիգանից» կրած պարտությունը (2:1) սառը ցնցուղ էր Ալան Պարդյուի սաների համար:

Այժմ «Նյուքասլը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում:

-Կարծում եմ, որ մենք դեռ պետք է աշխատենք: Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել: Պրեմիեր Լիգան շատ-շատ է տարբերվում աշխարհի մյուս առաջնություններից:

Ցանկացած ակումբ ի վիճակի է հաղթել 4-5 հանդիպում և լուծել իր առջև դրված առաջադրանքը: Հետևաբար այպիսինն է նաև մեր նպատակը: Մենք պետք է ապահովագրենք մեզ դուրս մնալուց,- հայտնել է Տիոտեն: Newcastle Chronicle