«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը համաձայնվել է որպես փորձագետ հանդես գալ BT հեռուստաընկերությամբ, որը հաջորդ մրցաշրջանում կսկսի հեռարձակել Պրեմիեր Լիգայի խաղերը:
Այս պահին ակտիվ քննարկվում է, որ Բեյլն այս ամառ կհեռանա «Տոտտենհեմից»: Իսպանական մամուլը նույնիսկ տեղեկություն է տարածել այն մասին, որ «Ռեալը» հավաքել է Գարեթի ֆուտբոլային կարիերայի մասին ողջ տեղեկատվությունն ու շատ գոհ է մնացել խաղացողից:
Այնուամենայնիվ, BT-ի հետ կնքված պայմանագիրը խոսում է այն մասին, որ ուելսցին ցանկանում է մնալ «Տոտտենհեմում»:
-Մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվեց անել այն, ինչի մասին երազում են թոփ ակումբների տասնյակ մարզիչներ՝ կնքել պայմանագիր Գարեթ Բեյլի հետ,- հայտնել է հեռուստաընկերության ղեկավար Սայմոն Գրինը: