«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը խոստովանել է, որ հոգնել է արդեն հարձակվող Պիտեր Օդեմվինգիեի մասին հարցերին պատասխանելուց:
Հունվարին «Վեստ Բրոմվիչը» թույլ չտվեց Օդեմվինգիեին տեղափոխվել «Քուինս Պարկ Ռեյնջերս», և մինչ այսօր նիգերիացին իր թվիթերյան էջում քննադատում է ակումբի ղեկավարությանը:
Քլարկը հայտնել է, որ ցանկանում է քննարկել թիմն ամբողջությամբ և ոչ թե առանձին խաղացողների:
-Եթե Օդեմվինգիեն ինչ-որ բան ունի ասելու, ապա նա պետք է գա և այդ ամենն ասի իմ դեմքին: Ես ոչինչ չունեմ նրան ասելու:
Պարզապես հոգնել եմ, որ այսքան ժամանակ եմ վատնում մի խաղացողի վրա, երբ որ ես մարզում եմ թիմի, որը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում:
Հոգնել եմ Օդեմվինգիեի մասին խոսելուց: Դուք հարցրիք այդ մասին, ես էլ պատասխանեցի: Այնպես որ եկեք առաջ շարժվենք: Այլևս չեմ ցանկանում պատասխանել Պիտերի մասին հարցերին,- հայտնել է Քլարկը: Sky Sports