«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսին անվանել է «ֆուտբոլային գազան» այն բանի համար, որ նա կարողանում է խաղալ տարբեր դիրքերում:
21-ամյա Ջոնսն արդեն երկու տարի է՝ հանդես է գալիս «Օլդ Թրաֆորդում»: Նա հասցրել է խաղալ պաշտպանության կենտրոնում և եզրերում, ինչպես նաև կիսապաշտպանությունում:
-Ջոնսը ֆանտաստիկ խաղացող է, անհավանական տաղանդի տեր: Դուք կարող եք նրան խաղացնել, որտեղ ուզում եք: Ինձ նույնիսկ թվում է, որ նա կկարողանա խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում:
Նա ֆուտբոլային գազան է: Նա հիանալի է հասկանում խաղը: Խաղացնել նրան պաշտպանության ա՞ջ եզրում: Հրաշալի է: Խաղացնել դաշտի կենտոնո՞ւմ: Խնդիր չկա: Խաղացնել կենտրոնակա՞ն պաշտպանի դիրքում: Հիանալի է:
Ֆիլն այն եզակի խաղացողներից է, որոնք կարող են խաղալ ցանկացած դիրքում: Մենք այսպիսի ֆուտբոլիստ չենք ունեցել Բրայան Մակլերից հետո:
Բրայանը ֆանտաստիկ խաղացող էր, ով կարող էր հանդես գալ բոլոր դիրքերում: Մի անգամ ես նրան ասացի, որ նա կխաղա պաշտպանության աջ եզրում, և նա ծիծաղեց…
Հարցրի նրան, թե ինչու է ծիծաղում: Նա պատասխանեց. «Հաջորդ շաբաթ ես կլինեմ կենտրոնական կիսապաշտպան»: Այսպիսինն էր նրա խառնվածքը: Այսպիսին էր նա կյանքում: Նրան ոչինչ չէր անհանգստացնում,- հայտնել է Սէր Ալեքսը: Inside United