«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչում «Ռուբինի» հետ առաջին հանդիպումը (3:1) և խոստովանել, որ ծանր հանդիպում է սպասվում Մոսկվայում:
-Մենք լավ հիմք ունենք: Գիտենք, որ պատասխան խաղը դժվար է լինելու: Այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր էր հաղթանակ տոնելն ու երեք գնդակ խփելը:
Դժվար է իրար հաջորդող այսքան շատ հանդիպումներ անցկացնել: Մենք այնքան էլ շատ օրեր չունենք, որպեսզի վերականգնվենք յուրաքանչյուր խաղից հետո: Սակայն Բենիտեսը ֆուտբոլիստների ռոտացիան լավ է անում, և խաղացողներից ոչ մեկը չի հոգնում:
Հասկանալի է, որ մեր գլխավոր առաջադրանքը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելն է, սակայն ընթացիկ առաջնություններից էլ չենք ցանկանում հրաժարվել,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է Ռամիրեսը: