«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ իր թիմը մտադրվել է դուրս գալ Եվրոպա Լիգայի եզրափակիչ:
Երեկ երեկոյան Մոսկվայում «ազնվականները» 3:2 հաշվով պարտվեցին «Ռուբինին», սակայն երկու խաղերի արդյունքում հաղթելով 5:4 հաշվով՝ անցան կիսաեզրափակիչ:
Բացի այդ «Չելսին» շարունակում է դժվարին պայքար մղել Պրեմիեր Լիգայում, իսկ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում արդեն այս կիրակի օրը խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Միևնույն ժամանակ դրանք չենք խանգարում «ազնվականներին»՝ պայքարելու Եվրոպա Լիգայում հաղթելու համար:
-Ժամանակի ընթացքում մարդիկ ավելի քիչ նշանակություն են տալիս Եվրոպա Լիգային: Սակայն երբ մենք դաշտ ենք դուրս գալիս, վերաբերվում ենք մեր գործին մեծ պրոֆեսիոնալիզմով: Ինչքան մոտենում ենք եզրափակիչ փուլին, այնքան այն ավելի յուրահատուկ է դառնում մեզ համար:
Այս պահին յուրաքանչյուր խաղ դժվար է մեզ համար, սակայն մենք մեծ թիմ ունենք: Ծանր է մի քանի օրը մեկ խաղալը, սակայն մենք արդեն հասել ենք կիսաեզրափակիչ և այժմ տրամադրվել ենք՝ դուրս գալու եզրափակիչ,- հայտնել է Լեմպարդը: Sky Sports