«Շալկե 04»-ի պաշտպան Ացուտո Ուչիդան խոստովանել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել անգլիական Պրեմիեր Լիգայում:
25-ամյա ճապոնացու գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ կլրանա 2015 թվականի ամռանը: Ֆուտբոլիստը արդեն հայտնել է, որ ուրախ կլիներ երկարաձգել պայմանագիրը, սակայն եթե «Շալկեն» նրան նոր պայմանագիր չառաջարկի, ապա ճապոնացին կտեղափոխվի Պրեմիեր Լիգա:
-Եթե ակումբը ցանկություն հայտնի 2015 թվականից հետո էլ ինձ տեսնել այստեղ, ապա ես ուրախ կլինեմ: Սակայն եթե նրանք որոշեն, որ այլևս իրենց պետք չեմ, ապա ես կտեղափոխվեմ Անգլիա:
Պրեմիեր Լիգայում ավելի շատ շեշտը դնում են ֆիզիակական պայքարի վրա և դա կլինի ինձ համար լուրջ մարտահրավեր: Կցանկանայի ինձ փորձել այնտեղ,- Ուչիդայի խոսքերն է մեջբերում Westdeutsche Allgemeine Zeitung պարբերականը: