Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ է, որ մրցաշրջանի ավարտին «Չելսին» ավելի ուժեղ կլինի, քան անցած նոյեմբերին, երբ ինքը ստանձնեց գլխավոր մարզչի պաշտոնը:
«Չելսին» նվաճել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր և դեռ շարունակում է պայքարը լավագույն քառյակի համար:
-Ես վստահ եմ, որ թողնելու եմ մի քանի լավ խաղացողների, որոնք մեծ փորձ ունեն: Նրանց ձեռքբերման համար ինձ չեն գովի, քանի որ նրանք այստեղ էին, երբ ես եկա: Նրանցից ոմանք շատ երիտասարդ են և կարող են ավելի լավը դառնալ:
Այժմ թիմը հավասարակշռվել է: Ֆուտբոլիստները գոհ են մարզումներից և մեր աշխատանքից: Ես համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում նրանք ավելի լավ կխաղան:
«Չելսին» անցած մրցաշրջանը ավարտեց 6-րդ հորիզոնականում և մոտ 20 միավոր հետ էր երկու առաջատարներից: Ճիշտ է, ընթացիկ մրցաշրջանում բավական հետ ենք «Յունայթեդից», սակայն մեծ չէ «Սիթիի» հետ տարբերությունը: Եթե նոր ֆուտբոլիստներ հրավիրվեն ակումբ, ապա ավելի մոտ կլինեն առաջատարներին,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: