Անգլիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակչում հանդիպեցին Պրեմիեր Լիգայի երկու գրանտ ակումբներ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Սամիր Նասրին՝ առաջ մղելով «քաղաքայիններին»: Երկրորդ խաղակեսի սկզբում «Սիթին» հաղթում էր արդեն 0:2 հաշվով: 47-րդ րոպեին գոլն իր հաշվին գրանցեց Սերխիո Ագուերոն՝ 0:2:
«Չելսիին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դեմբա Բան: Խաղի մնացած հատվածում «կապույտները» մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն չկարողացան խուսափել պարտությունից:
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 1:2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ուիգան Ատլետիկի» հետ:
Գոլեր. Նասրի՝ 35ր, Ագուերո՝ 47ր, Բա՝ 66ր