«Նորվիչ Սիթիի» 26-ամյա դարպասապահ Ջոն Ռադին վերջին 5 ամիսը բացակայելուց հետո, շաբաթ օրը կարող է մասնակցել Պրեմիեր Լիգայում «Ռեդինգի» հետ խաղին:
Ռադին, ով Անգլիայի հավաքականի հետ մասնակցեց Եվրո-2012-ին, նոյեմբերի 24-ին «Էվերթոնի» հետ կայացած խաղում (1:1) վնասվածք ստացավ և ենթարկվեց վիրահատության:
Սակայն երեկ երեկոյան Ռադին անց է կացրել իր երրորդ մարզումային խաղը՝ դարպասը պահելով անառիկ: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, այժմ Ջոնը պատրաստ է մասնակցել «Ռեդինգի» հետ խաղին: