• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսը գոհ է Թերրիի խաղից

Ջոն Թերրի«Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (0:3) «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը գովաբանել է թիմի ավագ Ջոն Թերրիին: Բացի այդ նա ցանկանում է մնալ Պրեմիեր Լիգայի լավագույն եռյակում:

Այս պահին «Չելսին» գտնվում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: Թիկունքում գտնվող «Արսենալը» զիջում է ընդամենը մեկ միավորով:

Երեկ կայացած խաղի գլխավոր գործող անձանցից մեկը Թերրին էր, որը դուբլի հեղինակ դարձավ: Խաղից հետո Բենիտեսը չէր կարող անտարբեր անցնել այնպիսի հազվադեպ դեպքի կողքով, ինչպիսին պաշտպանի երկու գոլն է:

-Նա պետք է ուրախ լինի, որ գոլ է խփել: Նրա փոխարեն ցանկացած մեկը երջանիկ կլիներ: Դա լավ է և՛ նրա համար, և՛ թիմի: Ես նույնպես շատ ուրախ եմ, որովհետև հիանալի խաղ էր նրա կատարմամբ:

Մենք կփորձենք մնալ լավագույն եռյակում, ինչպես նաև հույս ունենք հաջողության հասնել Եվրոպա Լիգայում: Ցանկանում ենք հաջող հանդես գալ երկու առաջնություններում էլ,- հայտնել է մասնագետը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր