«Չելսիի» ավագ Ջոն Թերրին հայտնել է, որ այժմ գտնվում է լավ մարզավիճակում և կարող է շաբաթական 2-3 խաղի մասնակցել:
Հիշեցնենք, որ Թերրին Ֆրենկ Լեմպարդի հետ տեղ չգտավ «Սիթիի» հետ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում: Բենիտեսը դա բացատրեց մրցակցությամբ և անգամ ակնարկեց, որ Թերրիին դիտարկում է պահեստայինի խաղացող:
Սակայն ֆուտբոլիստը կարծում է, որ ինքը կարող է շատ խաղերի մասնակցել:
-Վերջին ժամանակներս շատերն են խոսում այն ամսին, թե արդյո՞ք ես կարող եմ մեկ շաբաթում երկու կամ երեք խաղի մասնակցել: Ես կարող եմ, եթե անհրաժեշտություն լինի: Ես չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները: Ես լավ մարզավիճակում եմ և ամեն օր մասնակցում եմ մարզումներին:
Ես պատրաստ եմ խաղալ, սակայն եթե մարզիչը ինձ թողնում է պահեստայիններին և այլ ֆուտբոլիստ է դաշտ դուրս բերում, ապա դա իմ համար խնդիր չէ: Եթե ես խաղում եմ, ապա դա հիանալի է, եթե ոչ, ապա ամենագլխավոր երկրպագուն եմ:
Իհարկե, հեշտ չէ «Ուեմբլիում» մնալ պահեստայինների նստարանին, սակայն ես մարզչի հետ խնդիրներ չունեմ,- Թերրիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: