«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեկս Սոնգին վերադարձնելու մասին լուրերը:
Այս շաբաթ 25-ամյա կամերունցու գործակալը ակնարկեց, որ Սոնգը կարող է մտածել ակումբը փոխելու մասին: Սոնգը գոհ չէ իրեն հատկացվող խաղային ժամանակից: «Բարսելոնայում» նրան օգտագործում են դիրքային խնդիրները լուծելու համար:
Նաև լուրեր հայտնվեցին, որ «Արսենալը» վաճառելով Սոնգին 15 մլն ֆունտով՝ վերադարձնելու իրավունք է ստացել: Սակայն Վենգերը հերքել է այդ լուրերը:
-Հետգնման մասին ոչ մի կետ չկար պայմանագրում: Ես գիտեմ, որ նա ցանկանում է այնտեղ ևս մեկ մրցաշրջան խաղալ: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը: