Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում հյուրընկալվեց 10-րդ հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմին»:
Հանդիպման 12-րդ րոպեին գլխավոր մրցավար Էնդրյու Մարիները դաշտից հեռացրեց Սթիվ Սիդուելին, ինչն էլ իր ազդեցությունն ունեցավ հանդիպման ելքի վրա: Խաղի միակ գնդակը առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Պեր Մերտեզակերը՝ հաղթանակ պարգևելով «Արսենալին»:
Թվային առավելություն ունեցող մրցակցի դեմ «Ֆուլհեմը» հավասար պայքար մղեց և մի քանի գոլային պահեր ունեցավ, սակայն չկարողացավ խուսափել պարտությունից:
«Արսենալը» հաղթեց և վաստակած միավորների քանակը հասցրեց 63-ի:
Գոլ. Մերտեզակեր՝ 43ր
Հեռացումներ. Սիդուել՝ 12ր, Ժիրու՝ 90ր