The Sun պարբերականն «Արսենալի» երկրորդ խոշոր բաժնետեր Ալիշեր Ուսմանովին համարել է Բրիտանիայի ամենահարուստ մարդը:
Վերջին հինգ տարվա ընթացքում այս ցուցակը գլխավորում էր «Քուինս Պարկ Ռեյնջերսի» բաժնետեր Լակշմի Միտալը, ով այժմ իր 10 մլրդ ֆունտով զբաղեցնում է միայն 4-րդ հորիզոնականը:
Այժմ ցուցակի առաջատարն է Ուսմանովը, ով «Արսենալի» բաժնետեր է դարձել 2007թ-ին: Ռուս գործարարին է պատկանում ակումբի 30% բաժնետոմսերը:
Ուսմանովի կարողությունները գնահատվում են 13.3 մլրդ ֆունտ: Նրա բիզնեսը տարածվում է մետալուրգիական արտադրությունից մինչև ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:
Ավելացնենք, որ Միտալին հաջորդում է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը, ում կարողությունները գնահատվում է 9.3 մլրդ ֆունտ: