«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը խոստովանել է, որ կիրակի օրը կայացած «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին մասնակցել է՝ հաղթահարելով ցավի արգելքը:
23-ամյա ուելսցին, ով առաջադրվել է «Տարվա խաղացող» կոչմանը, ոտնաթաթի վնասվածքից հետո անցած հանգստյան օրերին է շարք վերադարձել: Նա օգնեց թիմին՝ հաղթելու «քաղաքայիններին» 3:1 հաշվով:
Այդ խաղում Բեյլը գոլ խփեց և կատարեց արդյունավետ փոխանցում: Գարեթը ստիպված էր զոհաբերել առուղջությունը, որպեսզի օգներ թիմին:
-Բավականին վտանգավոր էր, սակայն ես ուրախ եմ, որ ամեն ինչ լավ անցավ: Առաջին խաղակեսում որոշակի ցավ էի զգում, սակայն երկրորդ կեսին կարողացա վստահություն ձեռք բերել: Ես դեռ ցավ եմ զգում, սակայն կարելի է կառավարել այդ վնասվածքը և դրանով կարելի է շարունակել խաղալ,- հայտնել է ֆուտբոլիստը: The Sun