«Չելսիի» ավագ Ջոն Թերրին ակնկալում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բանակցություններ սկսել ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ:
32-ամյա Թերրիի գործող պայմանագիրը լրանում է մեկ տարի անց: Սրա հետ կապված մամուլում ակտիվ քննարկվում է, որ շուտով ֆուտբոլիստը կհեռանա «Սթեմֆորդ Բրիջից»:
-Այս մրցաշրջանի ավարտից հետո ես դեռ մեկ տարվա պայմանագիր կունենամ «Չելսիի» հետ: Մարդիկ խոսում են նոր համաձայնագրի մասին, սակայն այժմ դա նույնիսկ օրակարգի մեջ չէ:
Նրանք կարող են ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, հենց որ ավարտվի մրցաշրջանը: Այդ ժամանակ մենք կսկսենք բանակցությունները: Ամեն դեպքում ես կշարունակեմ նվիրվել ակումբին, մինչև որ կլրանա պայմանագիրս,- հայտնել է Թերրին: Evening Standard