Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ հաջորդ մրցաշրջանում «Չելսին» գլխավորելու է Ժոզե Մոուրինյոն: Բացի այդ Մադրիդից Լոնդոն է տեղափոխվելու Ռադամել Ֆալկաոն:
Կարծիք կա, որ երեկ Ժոզե Մոուրինյոն իր վերջին խաղերից մեկն անցկացրեց՝ որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ:
Ինչպես հայտնում է Bild պարբերականը, 50-ամյա պորտուգալացի մասնագետը կփոխարինի Ռաֆայել Բենիտեսին, որը չի կարողանում լավ հարաբերություններ ստեղծել «ազնվականների» երկրպագուների հետ: Իսպանացին դարձել է «Չելսիի» գլխավոր մարզիչ 2012 թվականի նոյեմբերին, սակայն արդեն փետրվարին հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն արդեն աշխատել է «Չելսիում» 2004-2007 թվականներին: Լոնդոնյան ակումբի հետ նա երկու անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում և Լիգայի գավաթում, մեկական անգամ էլ երկրի գավաթում և Սուպերգավաթում:
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Մոուրինյոյի համար արդեն արքայական նվեր է պատրաստում, ի դեմս Մադրիդի «Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի: Վերջին երկու մրցաշրջանում ֆուտբոլիստը 85 հանդիպումներում 67 գնդակ է խփել: