«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտնել է, որ պատրաստ է Ռադամել Ֆալկաոյի հետ մրցակցությանը հիմնական կազմում տեղ գրավելու համար:
Սպասվում է, որ ամռանը «ազնվականները» կփորձեն ուժեղացնել կենտրոնական հարձակվողի դիրքը: Մի շարք պարբերականների կարծիքով լոնդոնցիների առաջնային նպատակը Մադրիդի «Ատլետիկոյի» ռմբարկու Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելն է: Տորրեսը պատրաստ է դրան:
-Մենք գնում ենք միայն թոփ խաղացողների, և ինձ համար անակնկալ չի լինի, եթե մենք գնենք Ֆալկաոյին: Եթե դու հանդես ես գալիս «Չելսիի» կազմում, ապա միշտ հույս ունես, որ այստեղ կգան հայտնի ֆուտբոլիստներ: Նման խաղացողների անունները միշտ կկապեն քո ակումբի հետ: Անհնար է դադարեցնել այս ամենը:
Ինչ ինձ է վերաբերվում, ապա ես ցանկանում եմ մնալ: Եթե ակումբը փոխի իր որոշումն ինձ հետ կապված, ապա իրավիճակը կարող է փոխվել, սակայն այժմ ակումբը շատ անկեղծ է ինձ հետ: Ֆալկաոյի տեղափոխվելով՝ ոչ մի խնդիր չի առաջանա,- հայտնել է իսպանացին: ESPN