«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը քննադատել է Ֆուտբոլի ասոցացիայի այն որոշումը, ըստ որի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվեց 10 խաղով:
Կիրակի օրը կայացած «Չելսիի» հետ խաղում Լուիսը կծել է մրցակցի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Չնայած ուրուգվայցին անմիջապես ներողություն խնդրեց, սակայն նա խստորեն պատժվեց Ֆուտբոլի ասոցացիայի անկախ հանձնաժողովի կողմից: Սուարեսը բաց կթողնի 10 հանդիպում: Ռոջերսը կասկածում է, որ այս դեպքում կարելի է խոսել արդարության մասին:
-Պետք է հասկանանք, թե ինչ է այդ անկախ հանձնաժողովը: Ֆուտբոլի ասոցացիան հստակ հասկացրեց, որ այդ գործի քննությունն անկախ կամ այսպես կոչված «անկախ» է անցնելու, դրանից հետո մենք կիմանանք պատժամիջոցների մասին:
Եթե դու անկախ հանձնաժողով ես, և գործի քննությունից մեկ օր առաջ Ֆուտբոլի ասոցացիան հայտնում է, որ երեք խաղով որակազրկումը քիչ է լինելու, ապա սա արդեն անկախություն չէ, բացի այդ դու արդեն ճնշման տակ ես գտնվում: Այստեղ ակնհայտ կողմնակալություն կա:
Եթե հաշվի չառնենք զգացմունքները, ապա սա իսկապես դաժանության դրսևորում էր: Սակայն ես առաջին անգամ էի տեսնում, թե ինչպես են այդքան մարդիկ թելադրում անկախ հանձնաժողովին: Անկասկած, այսպիսի իրավիճակում պետք է լինի արձանագրությունը, որը կսահմանի մեր վարքագծի տարբերակները, քանի որ այս ամբողջ գործում կա անհետևողականություն,- հայտնել է Ռոջերսը: Sky Sports