Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալը հայտնել է, որ ամռանը լեհ ֆուտբոլիստի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» քիչ հավանական է:
Սպասվում է, որ ամռանը «Բորուսիան» կվաճառի Ռոբերտին, ում պայմանագիրը լրանում է մեկ տարուց: Գործակալ Մայք Բարտելը չի բացառում, որ հարձակվողը կտեղափոխվի Պրեմիեր Լիգա:
-Ես կարող եմ մի բան ասել. Ռոբերտը հետաքրքրված է Պրեմիեր Լիգա տեղափոխվելու տարբերակով: Այդ առաջնությունը շատ է հետաքրքրել նրան: Թե երբ կլինի տեղափոխությունը, չեմ կարող ասել: Կարծում եմ ոչ այս ամռանը,- ասել է Բարտելը: The Guardian