«Տոտտենհեմը» սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին: Դրա հետ կապված լոնդոնյան ակումբը պատրաստվում է 6.5 մլն ֆունտ առաջարկել «Բլեքպուլի» վինգեր Թոմ Ինսի համար:
Ինչպես հայտնում է The Mirror պարբերականը, ակումբը Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին տեսնում է որպես Ահարոն Լենոնին մրցակից և միջոց՝ ուժեղացնելու այդ դիրքը:
Գաղտնիք չէ, որ Լենոնի բացակայությունը, որը պայմանավորված է հաճախակի վնասվածքներով, զգալիորեն ազդում է թիմի խաղի վրա: Անդրե Վիլաշ-Բոաշը պարզապես չունի խաղացող, ով կկարողանա այդքան արդյունավետ գործել եզրում:
Ինսին ձեռք բերելու համար «Տոտտենհեմը» ստիպված է լինելու պայքարել «Լիվերպուլի» դեմ: Լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին ցանկանում է իրականացնել այդ գործարքը, ինչքան կարող է շուտ: