«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան կարծում է, որ իր թիմակից Ռոբին վան Պերսին ճիշտ ընտրություն է կատարել՝ անցած տարի «Արսենալից» տեղափոխվելով «Օլդ Թրաֆորդ»:
Անցած կիրակի օրը կայացած խաղում հենց վան Պերսին «զինագործներին» զրկեց հաղթանակից՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը (1:1): Ամբողջ խաղի ընթացքում «Արսենալի» երկրպագուները սուլում էին վան Պերսիին՝ այդպես էլ չներելով նրա տեղափոխությունը «Յունայթեդ»:
Մինչդեռ Էվրայի կարծիքով հոլանդացին նման վերաբերմունքի արժանի չէր, որովհետև շատ բան է արել իր նախկին ակումբի համար:
-Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու էին երկրպագուները սուլում նրան: Հիասթափված եմ, որովհետև երկրպագուներն այնքան արագ մոռացան այն, ինչ իրենց ակումբի համար արել էր վան Պերսին: Ռոբինը նույնպես նման զգացմունքներ ուներ:
Նա սխալ ընտրություն չի կատարել: Նա չափազանց երկար ժամանակ չեմպիոնական տիտղոս չէր նվաճել «Արսենալի» հետ, իսկ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»՝ միանգամից ստացավ այն,- հայտնել է Էվրան: Goal