«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ հույս ունի ամառային տրանսֆերների օգնությամբ թիմն ավելի ուժեղ դարձնել:
Ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաները» ժամկետից շուտ հաղթեցին Պրեմիեր Լիգայում: Մինչդեռ Սէր Ալեքսը չի ցանկանում կրկնել «Մանչեսթեր Սիթիի» սխալը, որն, անցած մրցաշրջանում դառնալով չեմպիոն, անհրաժեշտ ուշադրություն չդարձրեց թիմն ուժեղացնելու վրա:
-Եկեք նայենք ակումբի կառուցվածքին այս պահին՝ հիմնական թիմի այն խաղացողների տեսանկյունից, ովքեր 23 տարեկան են կամ ավելի փոքր:
Դավիդ Դե Խեան, Ռաֆայելը, Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլլինգը, Ալեքսանդր Բյուտները, Նիկ Պաուելը, Թոմ Քլևերլին, Շինջի Կագավան և Չիչարիտոն մինչև 24 տարեկան են: Ջոննի Էվանսը 25 է, իսկ Ուեյն Ռունին դառնում է 27:
Ավելի տարիքով ֆուտբոլիստներ Ռայան Գիգգսը, Փոլ Սքոուլզը և Ռիո Ֆերդինանդը հնարավոր է՝ մոտենում են իրենց կարիերայի ավարտին, սակայն այս երիտասարդները կլինեն մեր հիմքն առաջիկա հինգ կամ վեց տարիներին՝ անկախ այն բանից, թե ով կարող է գալ մեր թիմ, օրինակ՝ բելգիացի Ադնան Յանուզայը, ով շատ լավ է հանդես գալիս:
Հուսամ, այն խաղացողներն, ում մենք կհրավիրենք հաջորդ տարի, բավականին վարպետություն կունենան: Մենք կարող ենք պայքարել շուկայում: Գումարի տեսանկյունից մենք «Չելսի» կամ «Մանչեսթեր Սիթի» չենք, սակայն կարող ենք մրցակցել:
Վերջին երեք-չորս ամիսներին մենք արդեն որոշակի աշխատանք կատարել ենք՝ ընտրելով խաղացողների, ովքեր համապատասխանում են մեզ և ի վիճակի են պահել մեր մակարդակը,- հայտնել է մասնագետը: Inside United