«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է AS-ը:
Արգենտինացին չի հարմարվում Մանչեսթերում, քանի որ նրա ընտանիքը մնացել է Մադրիդում: Իր հերթին «Ռեալը» դժգոհ է Իգուաինից և Բենզեմայից: Պարբերականի հաղորդմամբ այս տրանսֆերը շահավետ կլինի «քաղաքայինների» համար: Ագուերոյի հեռանալը բավականին կկրճատի անգլիական ակումբի՝ աշխատավարձերի վրա ծախսվող գումարը:
Նշենք, որ նախկինում Սերխիոն հանդես է եկել «Ատլետիկոյում»: Նա երբեք չի թաքցրել, որ ցանկանում է հանդես գալ «արքայական ակումբում»: