Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է 40 մլն եվրոյով (34 մլն ֆունտ) «Չելսի» տեղափոխվելուն:
Այս ամռանն «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակտիվորեն փնտրում է հարձակման գծի ուժեղացում, սակայն Ռոբերտ Լևանդովսկու կամ Էդինսոն Կավանիի տեղափոխությունը, ինչպես երևաց, բավական բարդ է:
Միաժամանակ, Սուարեսը չի թաքցնում «Լիվերպուլից» հեռանալու իր ցանկությունը: Սակայն Սուարեսը ցանկություն ունի հեռանալ Անգլիայից, որտեղ նա ճշնման է ենթարկվում տեղի մամուլի կողմից: Ուրուգվայցին դեմ չէր լինի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Սակայն այժմ Լուիսը «Չելսի» տեղափոխվելու տարբերակ ունի: AS-ը հղում է անում Սուարեսի գործակալ Պերե Գվարդիոլային, ով «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսե Գվարդիոլայի եղբայրն է: Աղբյուրը հաղորդում է, որ «Սթեմֆորդ Բրիջում» Սուարեսը կվաստակի տարեկան 5.5 մլն ֆունտ: