«Արսենալի» երկրպագուների միավորումը՝ «Arsenal Supporters Trust (AST)» դեմ է, որպեսզի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին նոր պայմանագիր առաջարկվի:
Տրանսֆերներ իրականացնելու համար Վենգերը ամառվա սկզբից 70 մլն ֆունտ ունի և այդ գումարը մինչև այժմ չի ծախսել: Բացի այն, որ թիմը ձեռքբերումներ չունեցավ (բացառությամբ Սանոգոն), թիմը մի շարք ֆուտբոլիստներ լքեցին:
Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Աստոն Վիլլայից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո AST-ին հայտնել է, որ Վենգերի հետ պայմանագրի երկարաձգումը այս պահին այդքան էլ կարևոր չէ, քանի որ ակումբը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի:
«Գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը խոսեց Վենգերի նոր պայմանագրի մասին, սակայն մենք չենք կարծում, որ այս պահին դա կարևոր է: Նախ պետք է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը թիմը ուժեղացնել նոր ֆուտբոլիստներով:
Ամբիցիոզ ակումբները ներդրում են կատարում այն գումարներով, որոնք ստանում են երկրպագուներից: «Արսենալի» երկրպագուները տոմսերի համար վճարում են աշխարհում ամենաբարձր արժեքներից մեկը, որն էլ ավելացնում է ակումբի ֆինանսները:
Այն փաստը, որ ակումբը թիմը ուժեղացնելու համար գումար ունի, դա միանշանակ է: Մեր տվյալներով այդ գումարը կազմում է 70-100 մլն ֆունտ: Պահանջում ենք ուժեղացնել թիմի կազմը և հետո անդրադառնալ Վենգերի պայմանագրին»,- ասվում է երկրպագուների հայտարարության մեջ: