«Տոտտենհեմը» կորցրել է 42,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ հովանավորչական պայմանագիրը, նախքան այն ուժի մեջ մտնելը:
«ՊՍՎ»-ի գլխավոր մարզիչ Ռուդ Վան Նիստելռոյը խոստովանել է, որ Կոդի Գակպոյի երազանքի ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին անձամբ է հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդի» ձեռքբերմամբ։
«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը ծնկի կապանների վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև երկու ամիս։
«Մանչեսթեր Սիթին» ակնկալում է, որ անկախ հանձնաժողովը կսահմանափակվի փոքր քանակությամբ միավորներ հանելով, եթե ակումբը մեղավոր ճանաչվի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման մեջ:
Բացի իր աշխատավարձից, «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը կստանա 3,5 միլիոն ֆունտ բոնուս, եթե կարողանա փրկել ակումբին վայրէջքից:
Կառլոս Կորբերանը հրաժարվել է «Լիդսի» գլխավոր մարզչի թափուր պաշտոնի պայքարից՝ նոր պայմանագիր ստորագրելով «Վեստ Բրոմվիչի» հետ:
«Չելսին» բանակցություններ է վարում մի շարք ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են դառնալ լոնդոնյան ակումբի նոր տիտղոսային հովանավորը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հաստատել է, որ իր ակումբը չի բողոքարկի «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում կիսապաշտպան Կազեմիրոյի հեռացումը:
«Չելսիի» պաշտպան Վեսլի Ֆոֆանան ծնկի վնասվածքից հետո վերադարձել է լիարժեք մարզումներին: