«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը թույլատրել են իրենց ակումբին՝ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:
Փոխարինման դուրս եկած Դարվին Նունիեսի դուբլը արտագնա հաղթանակ պարգևեց 10֊ը ֆուտբոլիստով խաղացող «Լիվերպուլին»։
Խաղավերջում իր երկրպագուների նյարդերի հետ խաղալով ՝ «Մանչեսթեր Սիթին» այնուամենայնիվ 1-2 հաշվով արտագնա հաղթանակ կարողացավ տանել «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ և միանձնյա սկսեց գլխավորել Պրեմիեր լիգան։
«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան դժգոհել է, որ ժամանակի ձգձգման դեմ պայքարի նոր կանոնները ձեռնտու են մեծ ակումբներին:
Պրեմիեր լիգայի նորեկ «Շեֆիլդ Յունայթեդը» ավարտին հասցրեց «Աստոն Վիլլայի» հարձակվող Կամերոն Արչերի հետ պայմանագրի կնքման գործընթացը։ Գործարքի արժեքը գնահատվում է 18 միլիոն ֆունտ:
«Բրայթոնը» համաձայնության է եկել «Լիլի» հետ կիսապաշտպան Կարլոս Բալեբի տրանսֆերի հարցում:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Խուանմա Լիլյոն ասել է, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է աշխատել՝ չնայած մեջքի վիրահատությանը:
Տաս հոգով խաղացող «Ֆուլհեմը» կարողացավ խոսափել պարտությունից «Արսենալի» հետ դիմակայությունում՝ 2:2։
«Տոտտենհեմը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում, 0-2 հաշվով հաղթանակ տանելով «Բորնմուտի» նկատմամբ:
«Մանչեսթեր Յունայթեդը» ուժ գտավ երկու գնդակի պակասը հետ բերելու համար և սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեստին»: