Այսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի կունենա Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունը: Միմյանց հետ կմրցեն Անգլիայի գավաթակիր «Ուիգան Ատլետիկը» և Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պրեմիեր Լիգայի մյուս 9 թիմերը ևս անցկացրին իրենց մինչմրցաշրջանային վերջին հանդիպումները․
«Չելսին» մինչմրցաշրջանային վերջին խաղն անցկացրեց իտալական «Ռոմայի» հետ:
«Տոտտենհեմը» մինչմրցաշրջանային վերջին խաղն անցկացրեց իսպանական «Էսպանյոլի» հետ:
Այսօր «Լիվերպուլն» ընկերական խաղ անցկացրեց շոտլանդական «Սելթիկի» հետ:
Այսօր ընկերական խաղում միմյանց հետ ուժերը չափեցին «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»:
The Guardian-ի հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Լուկա Մոդրիչի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկ անել Մադրիդի «Ռեալին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին իր երախտագիտությունն է հայտնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին` շոտլանդացիների դեմ ընկերական խաղին հավաքական հրավիրելու համար:
«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով այս ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», շնորհիվ հաղթած դատական վճռի՝ իր շահույթը կավելացնի 3 մլն ֆունտով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Վեստ Հեմ Յունայթեդը» «Լիվերպուլի» վինգեր Ստյուարտ Դաունինգի համար 6 մլն ֆունտ է առաջարկել: