• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունի. «Շնորհակալություն Հոջսոնին ինձ հավաքական հրավիրելու համար»

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին իր երախտագիտությունն է հայտնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին` շոտլանդացիների դեմ ընկերական խաղին հավաքական հրավիրելու համար:

«Օլդ Թրաֆորդում» Ռունիի ապագայի հետ կապված ոչ պարզ իրավիճակը հասել է նրան, որ 27-ամյա գոլահարն այժմ մարզվում է երկրորդ թիմի ֆուտբոլիստների հետ: Ամենայն հավանականությամբ, Ուեյնը չի խաղա «Ուիգանի» դեմ Անգլիայի սուպերգավաթի խաղում:

Այնուամենայնիվ, Հոջսոնը և իր մարզչական շտաբը որոշել են ֆուտոբլիստին հավաքական հրավիրել Շոտլանդիայի դեմ խաղում, որը կկայանա չորեքշաբթի օրը` «Ուեմբլիում»: Իսկ Ռունին չէր կարող իր ուրախությունը թաքցնել մարզչի նման արարքից հետո:

-Չեմ համբերում, թե երբ եմ միանալու թիմին և խաղալու Շոտլանդիայի դեմ: Շատ շնորհակալ եմ Ռոյ Հոջսոնին հրավերի համար: Սա ցույց է տալիս, որ նա հավատում է ինձ, և ես դա գնահատում եմ,- գրել է Ռունին իր ֆեյսբուքյան էջում:

Հետաքրքիր փաստեր