Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Ֆուլհեմը» բանակցում է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ կիսապաշտպան Ադել Տաարաբթին վարձակալելու համար:
«Քարդիֆի» հարձակվող Անդրեաս Կոռնելիուսը կոճի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել նոր մրցաշրջանի մեկնարկը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հայտնի վերարկուն փոխանցել է լոնդոնյան ակումբի թանգարան:
Ինչպես հայտնում է «Տոտտենհեմի» պաշտոնական կայքը, Ռոբերտո Սոլդադոն ավարտել է իր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսի» համանախագահ Սթիվ Պերիշը հաստատէլ է, որ իր թիմը հետաքրքրվում է հարձակվողներ Դարեն Բենթով և Մարուան Շամախով:
«Սուոնսիի» կիսապաշտպան Լեոն Բրիտոնը կարծում է, որ իր թիմի ներկայիս տարբերակը լավագույնն է բորոր մնացած տարբերակներից:
«Նյուքասլին» հաջողվեց 1 տարով վարձակալել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին:
«Արսենալի» հարձակվող Ժերվինյոն պաշտոնապես տեղափոխվեց իտալական «Ռոմա»: Գործարքի արժեքը գնահատվում է 7 մլն ֆունտ:
«Տոտտենհեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլինտ Դեմփսին պաշտոնապես ավարտեց իր տեղափոխությունը ՄԼՍ-ի «Սիեթլ Սաունդերս» ակումբ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Արսենալին» մեղադրել է այն բանում, որ նրանք Սուարեսին գնելու համար «խաղ են խաղում»: