«Աստոն Վիլլայի» նախկին պաշտպան Էշլի Յանգը միացել է «Էվերթոնին» ազատ գործակալի կարգավիճակով:
«Լիվերպուլը» պատրաստվում է «Բրայթոնի» հետ մրցակցել «Չելսիի» պաշտպան Լևի Քոլվելի համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ ինքը կնշանակի թիմի ավագին և չի կազմակերպի քվեարկություն խաղացողների միջև։
«Նոթինգհեմ Ֆորեստը» առաջարկ է արել «ՊՍՎ»-ի կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեին ձեռք բերելու համար:
«Տոտտենհեմը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերի ծառայություններով։
«Մանչեսթեր Սիթին» 15 միլիոն ֆունտ է վաստակել երիտասարդ կիսապաշտպան Շի Չարլզին «Սաութհեմպտոնին» վաճառելուց:
«Չելսին» անմիջական կապի մեջ է «Լիոնի» հարձակվող Ռայան Շերկիի ներկայացուցիչների հետ։
«Նոթինգհեմ Ֆորեստի» պաշտպան Հարի Տոֆֆոլոյին մեղադրանք է առաջադրվել՝ FA-ի կողմից խաղադրույքներ կատարելու արգելքը խախտելու համար:
«Աստոն Վիլլան» պաշտոնապես ներկայացրեց «Վիլյառեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Տորեսին։
«Վեստ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական ասել է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռոմա»: