• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էշլի Յանգը համալրեց «Էվերթոնի» շարքերը

«Աստոն Վիլլայի» նախկին պաշտպան Էշլի Յանգը միացել է «Էվերթոնին» ազատ գործակալի կարգավիճակով:

38 ամյա Յանգը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ՝ դառնալով այս տրանսֆերային պատուհանի առաջին նորեկը Շոն Դայչի թիմի համար:

«Էվերթոնը» Յանգին ձեռք բերելով ավելացրեց իր թիմի փորձառությունը։ Միայն Պրեմիեր լիգայում Էշլին անցկացրել է 422 հանդիպում։

Յանգը, ով Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 39 հանդիպում, առաջարկներ է ունեցել նաև Պրեմիեր լիգայի, Չեմպիոնշիպի և եվրոպական այլ ակումբներից:

«Մարզիչը կարևոր դեր խաղաց իմ որոշման մեջ: Ես ճանաչում եմ նրան և գիտեմ, թե ինչ կիրք և ինչ ցանկություն ունի: Նա հավասարը չունի ազնվության, աշխատելու կամքի և հաջողության հասնելու ցանկության առումով»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը:

Հետաքրքիր փաստեր