«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը վստահ է, որ հարձակվող Լուիս Սուարեսը կմնա «Էնֆիլդում»: Որոշ ժամանակ առաջ Սուարեսն ակնարկեց, որ հնարավոր է հեռանա «Լիվերպուլից»:
Անգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ ցանկանում է վերականգնել վերջին տարիների բաց թողածը ազգային հավաքականի կազմում:
Հարձակվող Սերխիո Ագուերոն լքել է Արգենտինայի ազգային հավաքականի մարզչական բազան և վերադարձել «Մանչեսթեր Սիթի»:
«Ստոկի» հարձակվող Մայքլ Օուենին պաշտոն է առաջարկվելու Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կավարտի կարիերան:
«Տոտտենհեմի» կիսապաշտպան Սանդրոն մեկնել է իր նախկին ակումբ «Ինտերնասիոնալ»՝ բուժելու ծնկի վնասվածքը:
«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է, որ կիսապաշտպան Ջո Ալենը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Անգլիական երկու գրանդ ակումբներ՝ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ամռանը կփորձեն ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Սեբաստիան Քաոաթեսը հայտնել է, որ ամռանը կարող է լքել ակումբը:
«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան հայտնել է, որ իր նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ապագայում կարող է մարզել «Ռեալը»:
«Բրայթոնը» թույլատրել է «Ռեդինգին» բանակցություններ սկսել իր գլխավոր մարզիչ Գուս Պոյետի հետ: