«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բան ամենայն հավանականությամբ հունվարին կվաճառվի: Նա հրաժարվել է կնքել նոր պայմանագիր ակումբի հետ:
«Ստոկ Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռայան Շոուքրոսը կթարմացնի պայմանագիրը ևս 6 տարով:
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ցանկանում է ուժերը փորձել նաև արտասահմանյան որևէ ակումբում:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկասն արդեն ապաքինվել է և վերադարձել դաշտ:
«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը հայտնել է, որ իր թիմը հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ պայքար է գնում Պրեմիեր Լիգան չլքելու համար:
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է ակումբ հրավիրել մարզիչ-խորհրդատու Ավրամ Գրանտին, եթե մոտ ապագայում թիմի արդյունքները չբարելավվեն:
«Արսենալը» պետք է անհապաղ լուծի իր խաղային խնդիրները: Նման կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Տոտենհեմի» կիսապաշտպան Սանդրոն իր առաջին գոլը խփեց այս մրցաշրջանում. վերջին անգամ նա գոլ խփել էր 18 ամիս առաջ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնին զարմացնում է Ժոզե Մոուրինյոյի անհատականությունը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի խոսքերով իր թիմը կարող է հաջող հանդես գալ Պրեմիեր լիգայի առաջիկա հանդիպմանը և առանց լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսի: