«Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է իր «Էթիհադ» մարզադաշտը 60,000 նստատեղից ավելի ընդլայնելու հնարավորությունը:
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է աշխատել Անգլիայում, եթե Գարեթ Սաութգեյթը հեռանա պաշտոնից:
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը ծնկի վիրահատության է ենթարկվել և շարքից դուրս է մնացել երեք ամսով։
«Արսենալի» գլխավոր նպատակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լինելու է «Շախտյորի» վինգեր Միխայլո Մուդրիկը:
«Նյուքասլը» պատրաստ է հունվարին վաճառել ֆուտբոլիստների, ովքեր չեն մտնում գլխավոր մարզիչ Էդդի Հաուի ծրագրերի մեջ։
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հայտնվել է Դուբայի «Ալ-Նասրի» թիրախում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաստատել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում պաշտպան Դիեգո Դալոտի և հարձակվող Մարկուս Ռաշֆորդի հետ:
«Լիոնի» դեմ ընկերական խաղը «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթի համար ավարտվեց վնասվածքով։
«Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյան ծնկի վնասվածք է ստացել «Ասթոն Վիլայի» դեմ ընկերական խաղում։
«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը ժամանել է Դուբայ, որտեղ իր թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում։