«Ֆուլհեմը» պաշտոնապես հաստատել է, որ երեքշաբթի «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը բուժզննում կանցնի «Քրեյվն Քոթեջում»:
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Դիեգո Կոստան հերքել է «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին տեղեկությունը և հայտնել է, որ ցանկանում է մնալ իր ներկայիս ակումբում:
«Էվերթոնը» հետաքրքրվում է «Այաքսի» կենտրոնական պաշտպան Տոբի Այդերվեյրելդի ծառայություններով:
Գարեթ Բեյլին «Ռեալին» վաճառելու դեպքում «Տոտտենհեմը» կարող է գնել Սանկ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկին:
«Լիվերպուլը» հայտնել է, որ պատրաստ է առաջարկներ լսել թիմի վինգեր Ստյուարտ Դաունինգի համար, ում գնահատում է 5 մլն ֆունտ:
«Տոտտենհեմի» նորեկ Ռոբերտո Սոլդադոն հայտնել է, որ իր նոր ակումբն արժանի է Չեմպիոնների Լիգայում հանդես գալուն:
«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին մեկ տարով վարձակալելու մասին:
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում ամենից շատ վաճառվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի մարզաշապիկը:
Հերթական ֆուտբոլիստը, ում՝ խաղադրույք կատարելու համար սպառնում է որակազրկում և տուգանք, դարձավ «Ստոկ Սիթիի» հարձակվող Կամերոն Ջերոմը:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, «Նապոլին» համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ պաշտպան Մարտին Շկրտելին մեկ տարով վարձակալելու հարցում: