• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լոիկ Ռեմին տեղափոխվեց «Նյուքասլ»

Լոիկ Ռեմի«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին մեկ տարով վարձակալելու մասին:

«Ռեյնջերներն» ընդամենը հունվարին գնեցին Ռեմիի՝ վճարելով 14 մլն ֆունտ: Չեմպիոնշիփ տեղափոխվելուց հետո «ՔՊՌ»-ն չէր կարող իրեն թույլ տալ պահել նման թանկարժեք ֆուտբոլիստի:

Այս պարագայում 26-ամյա Ռեմին դարձավ Ալան Պարդյուի թիմի հերթական ֆրանսախոս ֆուտբոլիստը: Ավելացնենք, որ սա «կաչաղակների» նոր սպորտային տնօրեն Ջո Կինեյրի առաջին տրանսֆերն է:

-Ինձ համար մեծ պատիվ է տեղափոխվել «Նյուքասլ»: Հաճելի էր, որ ակումբն ինձնով հետաքրքրված էր դեռ հունվարին: Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է: Հենց այստեղ էլ ցանկանում եմ խաղալ,- ասել է Ռեմին:

Հետաքրքիր փաստեր