Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Քրեյվն Քոթեջ» մարզադաշտում, ուր տեղի «Ֆուլհեմը» լոնդոնյան դերբիում ընդունել էր «Քուինս Պարկ Ռեյնջերսին»:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի ներկայիս իրավիճակը չի ստիպի իրեն հրաժարվել Եվրոպա Լիգայում հաջող հանդես գալու մտադրությունից:
Մոտակա երկու շաբաթում, եթե ոչ ավելին, «Չելսին» չի կարողանա օգտվել պաշտպաններ Էշլի Քոուլի և Գարի Կեհիլի ծառայություններից, ովքեր վնասվածքի պատճառով շարքից դուրս են եկել:
Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վերախաղարկումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր միմյանց դեմ դուրս եկան «Մանչեսթեր Յունայթեդը» և գործող գավաթակիր «Չելսին»:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա ամենագեղեցիկ և դիտարժան գոլերը.
Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» վերախաղարկմանը չի մասնակցում Ուեյն Ռունին:
«Լիվերպուլի» վետերան Ջեյմի Կարագերը հայտնել է, որ Լուիս Սուարեսը ի վիճակի է պայքարել Սթիվեն Ջերարդի հետ լավագույն ֆուտբոլիստի կոչման համար, որի հետ Կարագերին բախտ է վիճակվել միևնույն թիմում երբևիցե հանդես գալ:
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կարծում է, որ այս մրցաշրջանի հաջող ավարտն իր թիմին իմպուլս կհաղորդի հաջորդ մրցաշրջանի լավ մեկնարկի համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկումից առաջ հիշել է մի դրվագ առաջին դիմակայությունից:
Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է թիմի նպատակների մասին: