• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սքոտ Պարկերն առավել կարևորում է տիտղոսը, քան տեղը Պրեմիեր Լիգայի ուժեղագույն քառյակում

Սքոտ Պարկեր«Տոտտենհեմի» կիսապաշտպան Սքոտ Պարկերը խոստովանել է, որ իր համար Եվրոպա Լիգայում հաղթելն ավելի կարևոր է, քան Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը:

Ակնհայտ է, որ լոնդոնյան ակումբի համար առաջնայինը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելն է:

-Որպես խաղացող՝ ես պաշտպանում եմ այն տեսակետը, թե տիտղոսն ավելի կարևոր է, քան տեղը ուժեղագույն քառյակում: Ֆուտբոլիստի համար մեծ պարգև է եզրափակիչ հասնելն ու տիտղոս բարձրացնելը, մինչդեռ մենք ի սկզբանե իմացել ենք, թե ինչ նպատակներ են մեր առջև դրված: Հետևաբար, հավանաբար, մենք պետք է մտածենք երկուսի մասին էլ:

Իհարկե, անձամբ ինձ համար նվաճված տիտղոսն ավելի հաճելի հիշողություններ է թողնում: Ես «Չելսիում» էի խաղում, երբ մենք հաղթեցինք Պրեմիեր Լիգայում և Լիգայի գավաթում (2004/05 մրցաշրջանում): Հետևաբար, հիշում եմ, թե ինչ զգացողություններ ունեին երկրպագուներն ու ընտանիքս այդ օրերին: Վնասվածքի պատճառով չէի մասնակցում եզրափակչին, բայց հետո դաշտ դուրս եկա բոլորի հետ տոնելու: Հիշում եմ, թե ինչ լավ օրեր էին: Երջանիկ կլինեի նորից կրկնել դրանք,- հայտնել է Պարկերը: The Guardian